-
12.11.2019|
20:04
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:
-
12.11.2019|
20:03
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով դաժանաբար սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:
-
12.11.2019|
20:01
Ֆրանսիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
-
12.11.2019|
19:59
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
-
12.11.2019|
19:58
Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ մերժում է իր ինքնաբացարկի՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:
-
12.11.2019|
19:57
Վաղը Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան բանակցությունների հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ Անկարայի օդանավակայանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
-
12.11.2019|
19:56
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ՝ ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
12.11.2019|
19:54
Իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, 22 օր ճաղերի հետևում լինելուց հետո, այսօր ազատ է արձակվել։
-
12.11.2019|
19:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։
-
12.11.2019|
18:13
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվության բաժնից։ Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։